տուն Քաղաքական Միջազգային Instagram-ը չի հանի մերկ նկարներ տեղադրելու արգելքը

Instagram-ը չի հանի մերկ նկարներ տեղադրելու արգելքը

231
0

rihanna-barbados_0

Instagram համացանցային ֆոտո ծառայության ղեկավարը պատասխանել է բոլոր այն քննադատներին, ովքեր բողոքում են սոցիալական այս ցանցում մերկ նկարների արգելափակման որոշման դեմ։ Մի քանի շաբաթ առաջ սոցցանցի ղեկավարությունը որոշում էր կայացրել հեռացնել բոլոր այն լուսանկարները, որոնց վրա մերկացած կլիներ մարմնի ինտիմ մասերից մեկը։

«Պետք է ձևակերպվեն որոշակի միասնական կանոններ, որպեսզի ծառայությունից օգտվեն և՛ ծերերը, և՛ երիտասարդները։ Մեզ համար կարևոր է, որպեսզի Instagram-ն անվտանգ լինի բոլորի համար, անկախ նրանից՝ հայտնի ես դու, թե ոչ։ Մենք պետք է վստահ լինենք, որ մեծերն ու պատանիները հավասար հնարավորություններ ունեն։ Այդ պատճառով բովանդակությունը պետք է համապատասխանի բոլոր խմբերին», — հայտարարել է Քևին Սիսթրը։

Որպես բողոքի նշան Instagram-ի շատ օգտատերեր սկսել են մերկ լուսանկարվել և դրանք տեղադրել Twitter-ում։ մասնավորապես, նման քայլի է դիմել Բրյուս Ուիլիսի դուստրը՝ Ուիլիս Սքաութը։ Իսկ երգչուհի Ռիհաննան փակել է իր էջը, երբ իմացել է նման սահմանափակման մասին։