Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Araratnews.am-ը տեղեկացավ, որ 1943-ին ծնված մի քաղաքացի Հանրապետության հրապարակի մերձակայում ինքնահրկիզման փորձ է կատարել: Ինքնահրկիզման պատճառը քաղաքացու սոցիալական պայմաններն են:
Ոստիկանության ծառայողները կանխել են ինքնահրկիզման փորձը, և քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Հանգամանքները պարզվում են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ