տուն Հասարակություն Infocom.am-ի նոր նախագիծը

Infocom.am-ի նոր նախագիծը

166
0

“Challenge”-ը Infocom.am-ի նախագիծն է՝ ուղղված քննադատական բովանդակության արտադրությամբ հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեծելուն։

Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, ում համարում է թեմայի արժանի շարունակող։ Մարտահրավերն ընդունողը ևս մարտահրավեր է նետում։
Մարտահրավերը չունի միայն հակադրման նպատակ, և մարտահրավեր ընդունողը կարող է նաև զարգացնել, շարունակել մարտահրավեր նետողի թեզերը, ավելացնել փաստերը, հարստացնել հիմնավորումները։

Նախագծի շրջանակում ներդրվել է նվիրատվությունների համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն կունենա նվիրատվություններ կատարել ոչ թե լրատվամիջոցին, այլ հենց հոդվածագրին։ infocom.am-ը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Հավաքագրված գումարը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պահումների իրականացումից հետո, որպես հոնորար կփոխանցվի հոդվածագրին։

Հոդվածների հաստատման և հրապարակման կարգը․
1. հոդվածագիրը ներկայացնում է հոդվածի թեման և կարճ նկարագիրը։ Խմբագրական խորհուրդը, քննարկելով հայտը, տալիս է նախնական հաստատում կամ մերժում է։
2. հոդվածագիրը միանգամից ներկայացնում է հոդվածի վերջնական տարբերակը և խմբագրական խորհուրդը ընդունում կամ մերժում է։
3. խմբագրական խորհուրդը կարող է չմեկնաբանել մերժման պատճառները։
4․ հոդվածները չպետք է պարունակեն իրականությանը չհամապատասխանող փաստեր, մանիպուլյացիաներ, վիրավորանք, այլատյացություն