ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր տված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրեն զգուշացրել են, որ չսկսի հեմոդիալիզի պարագաների գնման ուսումնասիրությունները։
«Երբ մենք պետք է սկսեինք մեր ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, ինձ զգուշացրին, որ մտնում եմ մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում, որ նախկին օլիգարխների դաշտ ենք մտնում, ու իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի»,- ասաց Սանասարյանը։