«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Մուլտի Ագրո» ՍՊԸ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի մայր Ռոզա Ծառուկյանը եւ այլ հյուրեր:
Վարչապետն ու Ռոզա Ծառուկյանը, գրկախառնվեցին եւ բաժակ բարձրացրեցին՝ միմյանց մաղթելով բարգավաճում:
Լրագրողները Ռոզա Ծառուկյանից հետաքրքվեցին խաղողի մթերումից, սակայն վերջինս ասաց. «Խաղողի մթերումից տեղեկացված չեմ, հեռուստատեսությունից եմ տեղեկանում, որ մեր «Նոյ» գործարան մթերում է, Ծառուկյանի մասին ինձ հարց չտաք, ես նրա աշխատանքներից բացարձակ տեղյակ չեմ»: