տուն Լուրեր Ինձ համար թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ սահմանադրական փոփոխություններն անընդունելի են

Ինձ համար թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ սահմանադրական փոփոխություններն անընդունելի են

92
0

24638221b3595c285e84d06849455c2d

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի սահմանադրական փոփոխություններին, մասնավորապես նշեց. «Նոր սահմանադրական փոփոխություններն արվում են այն նպատակով և այն պատճառաբանությամբ, որ խորհրդարանական ձևն ավելի ժողովրդավարական լինի և կարողանա ապահովել ավելի ճիշտ կառավարում ներկա պայմաններում: Լեռնային Ղարաբաղում մենք լրիվ հակառակն ենք տեսնում… Քանի որ Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, չճանաչված հանրապետություն է և ինձ համար` Հայաստանի մի մաս, այն պետք է ավելի ժողովրդավար լինի, որը միակ առավելությունն է, որ մենք կարող ենք աշխարհին ցույց տալ, որ ստեղծվել է իսկապես ժողովրդավարական երկիր»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամանակ կատարված խախտումներին, Պապյանը հավելեց. «Ես վստահ եմ, որ էական խախտումներ չեն եղել, բայց սա ինձ համար դրական չէ: Առաջիկա ընտրությունները ևս Հայաստանում քիչ  խախտումներով կանցնեն, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել` ինչպես էր Սովետական Միության ժամանակ. այն ժամանակ էլ խախտումներ չկային, բայց ժողովուրդը գնում էր և քվեարկում այն, ինչ ուզում էր իշխանությունը… Քանի որ ինձ համար պարզ չեն թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում երկու սահմանադրությունների փոփոխությունները, հետևաբար դրանք ինձ համար անընդունելի են»: