Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը։ Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին։
«Ինձ համար առանցքային երկու բան կա: Առաջինը այն, որ Գյումրու օդանավակայանը համապատասխանի միջազգային ստանդարտներին, և համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանն ունենա հայկական ավիափոխադրողներ, ստեղծվի մցակցություն, հայկական ընկերությունները լինեն մրցունակ, որ գոյատևեն ավիափոխադրումների շուկայում»,- ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով Էդուարդո Էռնեկյանի գործունեությանը Հայաստանում՝ վարչապետը երկու շրջադարձային քայլ է նշել: Մեկը օդանավակայանն է, մյուսը՝ գինեգործության ոլորտը: Հենց դրանց համար Փաշինյանը շնորհակալություն է ասել արգենտինացի գործարարին: