տուն Լուրեր Ինձ դարձրեցին գաղութի փոշի. Գասպարին ազատ արձակվեց

Ինձ դարձրեցին գաղութի փոշի. Գասպարին ազատ արձակվեց

75
0

gaspari

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Լրագրողները փորձեցին ճշտել՝ ինչպե՞ս է իրեն զգում ընդդիմադիր ակտիվիստը:

«Ժամանակին ինչպես բնութագրեց Լեյլա Յունուսն՝ ինձ դարձրեցին գաղութի փոշի»,- ասաց Վարդգես Գասպարին եւ դուրս եկավ դատարանի դահլիճից:

Նշենք, որ Լեյլա Յունուսն ադրբեջանցի իրավապաշտպան է, ում ձերբակալել էին 2014 թվականի հուլիսին: Լեյլա Յունուսը, սակայն, մի քանի ամիս ազատ արձակվեց առոջղական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ  երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում՝  որոշում էր կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ին կայացրած որոշումը: