Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող Մարիոն կղզում ծովային կատուներն ավելի հաճախ են սկսել բռնաբարել պինգվիններին։ Այս դիտարկումն արել են մի խումբ գիտնականներ, որոնք աշխատում են կղզու վրա։ Այս մասին ասվում է Polar Biology ամսագրում հրապարակված հոդվածում, որը նկարագրում է ծովային կատուների սեռական տարօրինակ պահվածքը։
Առաջին անգամ գիտնականները նման պահվածք նկատել են 2006 թվականին, սակայն այն ժամանակ դա բացատրել էին երիտասարդ կենդանու փորձի բացակայությամբ։ Սակայն հետագա տարիներին նման դեպքերն ավելի հաճախ են սկսել նկատվել։
Սովորաբար ծովային այդ կենդանիները բաց էին թողնում պինգվիններին, սակայն վերջին անգամ նկատվել է, որ ծովային կատուն սպանել է պինգվինին։ Գիտնականները այս դեպքերի հաճախակի դառնալը բացատրում են նրանով, որ ծովային կատուները, նկատելով մյուսների մոտ նման պահվածք, կրկնօրինակում են իրենց ցեղակիցներին։
Իսկ երիտասարդ ծովային կատուների մոտ այդ պահվածքը բացատրվում է էգերի շրջանում «ընդունելության» չարժանանալով։ Սակայն գիտնականները դժվարանում են վերջնական բացատրություն ներկայացնել։