Ինչպես հայտնում են սեւծովյան հանգստավայրի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից՝ Բաթումը նախապատրաստվում է զբոսաշրջային ամառային սեզոնին՝ ինչի համար էլ վերանորոգման աշխատանքների կապակցությամբ փակվել է քաղաքի դելֆինարիումը։
«Դելֆինարիումը փակ կլինի մոտ 2 ամիս՝ նշված աշխատանքները կատարելու համար։ Դելֆիննների շոուն կվերսկսվի անմիջապես աշխատանքների ավարտից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։