տուն Լուրեր Ինչու են «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ «փակ» ֆորմատով հանդիպել Հայկ Մարությանի...

Ինչու են «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ «փակ» ֆորմատով հանդիպել Հայկ Մարությանի հետ. «Ժողովուրդ»

90
0

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երևանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երևանցիներին:

Բայց երբ քննադատական որևէ խոսք կամ դժգոհություն է հնչել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի ընդունել դրանք` հավաստիացնելով, որ այն օպերատիվությամբ և արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, և սրանից ավել անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա է գտնվել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը մեզ հետ զրույցում հայտարարեց. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: