տուն Լուրեր Ինչու է կառավարությունը բազկաթոռ գնել

Ինչու է կառավարությունը բազկաթոռ գնել

84
0

24.09.32

ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները խորհրդարանում շարունակվում են: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղեկալ Պավել Սաֆարյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց ՀՀ պետական բյուջեից 2016 թվականին օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններին տրամադրվող գումարի չափը: Հաջորդ տարի  նշված երեք ճյուղ կառավարման եւ պահպանման համար պետական բյուջեից կհատկացվի  91 միլիարդ 719 միլիոն դրամ գումար,  որը նախորդ տարվա համեմատ ավելի է 688 միլիոն դրամով:

Ապա Պավել Սաֆարյանին որոշ հարցեր ուղղեցին ներկա պատգամավորները: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սաֆարյանից հետաքրքրվեց, թե բյուջեի կատարողականի մեջ որոշակի բացթողումներ կան: Մասնավորապես, ըստ Մարուքյանի. «Անցած տարվա զեկույցի ժամանակ մի շարք ծախսեր են կատարվել, որի մասին մենք   նախապես չենք իմանում՝ ինչ տողով են դրանք  եղել, որ այստեղ զեկուցում եք: Օրինակ, կառավարությունը  98 միլիոնով «խոլ» է գնել, բազկաթոռներ, դահլիճի վերանորոգման համար գումարներ են ծախսել, մեքենաներ են ձեռք բերել: Բայց ծանր տնտեսական տարի է, եւ այդ գումարները կարելի էր այլ նպատակով ծախսել, հիմա առել, պրծել են՝ մենք դա նոր ենք իմանում, վերահսկողական ֆունկցիա չունենք»: Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց, թե  կա՞ն նման ծախսեր, հաջորդ տարվա համար նախատեսված:

Պատասխանելով հարցին, Պավել Սաֆարյանն ասաց, որ հիշյալ գույքը ձեռք է բերվել պահուստային ֆոնդից, եւ նախատեսված է եղել Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության համար: