տուն Լուրեր Ինչու է «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ քրգործ հարուցվել

Ինչու է «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ քրգործ հարուցվել

154
0

ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ում կատարվող ստուգումներին, ասաց. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ, ՊԵԿ-ը հրապարակել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ և ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիան»: Ցանկից հետո առաջնահերթություններ կան սահմանված, և ըստ էության եռամսյակային խմբավորում է արվում, ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում է բյուջեի հետ փոխրահաբերությունների ճշտության ստուգում»:

Դավիթ Անանյանը հավելեց, որ բյուջեի հետ փոխրահաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ստուգում իրականացնող հարկային ծառայողները որոշակի տեղեկատվություն են բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է ներկայացվել քննչական վարչություն՝ հետագա ստուգումներ իրականացնելու համար: Այս պահին այդ հաղորդման հիման վրա՝ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ»:

ՊԵԿ-ի նախագահի խոսքով՝ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. «Քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէ իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում»: