տուն Uncategorized Ինչու դատավորները ԲԴԽ-ին մեղադրեցին անգործության մեջ. «Ժողովուրդ»

Ինչու դատավորները ԲԴԽ-ին մեղադրեցին անգործության մեջ. «Ժողովուրդ»

111
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին դատավորների ժողովում ընդունված հայտարարությունը՝ ԲԴԽ-ի անգործության մասին, լուրջ քննարկման առիթ է դարձել ԲԴԽ-ի անդամների միջև:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կարգով խոսել են դատավորների հետ և հետաքրքրվել, թե ինչու են նման բան արել: «Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնացել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասեցիք, որ կառույցը անգործության է մատնված»,- ընդգծել են ԲԴԽ անդամները:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից շատերն էլ ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց քայլը պայմանավորված է եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի՝ դատական համակարգի հասցեին կոշտ հայտարարություններով:

Ու միայն դրանից հետո են դատավորները որոշել արտահերթ ժողովի տեքստում ընդգծել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված:

Իսկ ահա ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր. «Ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձն ունի կոռուպցիոն հակումներ: Այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում, ուրեմն այստեղ պետք է երկու բան անել. կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել և այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրովոկացիա, ինչպես Վրաստանում էին անում: Եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել, կոնկրետ գործով բռնել և կրկին անարգանքի սյունին գամել»:

Ի դեպ, երեկ ՍԴ-ն էլ պարզաբանում է տարածել նախորդ շաբաթ ՀՀ Վճռաբեկ դատարանի հայտարարության վերաբերյալ, որում Վճռաբեկը ՍԴ-ին մեղադրել էր գործառույթային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ: ՍԴ-ն, սակայն, հակադարձում է, որ գործել է իրեն վերապահված գործառույթների շրջանակներում: Մինչ այդ նկատենք, որ դատական համակարգում իսկապես լուրջ ճգնաժամ է, որը գնալով ավելի ու ավելի է խորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: