տուն Լուրեր Ինչու՞ հողի հարկից չեք ազատում. Քոքոբելյան

Ինչու՞ հողի հարկից չեք ազատում. Քոքոբելյան

127
0

Qoqobelyan

Այսօր ԱԺ-ում շարունակվում են ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի զեկույցի շուրջ քննարկումները:

Միրումյանին հարցով դիմեց Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Նախ այդպես էլ չասացիք, թե որոնք են կոնկրետ լինելու այդ համայնքները: Դուք գույքագրում կատարել եք, ու հաշվարկ ունեք, հողի հարկի, գույքահարկի, ուրեմն պետք է իմանաք կոնկրետ: Ու ո՞րն է արդյոք տրամաբանությունը, եթե մեր օրենքը կոչվում է սահմանամերձ տարածքներին հարկերից ազատելու մասին օրենք, բայց հողահարկից չենք ազատում: Կան գյուղեր, որոնց գյուղապետարանները լույսի վարձ չեն կարողանում մուծել: Դուք նշեցիք, որ սկզբից համեմատաբար փոքրերը առաջ կգնան, հետո մեծերը: Ինչու՞ հստակություն չկա»:

Պատասխանելով պատգամավորին, փոխնախարարն ասաց.

«Իհարկե, հարաբերականորեն ավելի փոքրին անցնելը վերաբերում էր ավելացված արժեքի հարկին: Ես նշեցի, որ արտոնությունն ի սկզբանե վերաբերելու է համեմատաբար փոքր հարկատուներին, որոնք մինչև 100 միլիոն դրամ հարկ վճարողներն են: Նրանց տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ բավական մեծ է: Բոլոր դեպքերում հողի հարկի, գույքահարկի դեպքում փոխհատուցում լինելու է: Ներկայումս էլ Կառավարությունը փոխհատուցում տալիս է շուրջ 65միլիոն դրամի»: