տուն Լուրեր Ինչու՞ ենք մեզ կոտորում տենց. Նիկոլ Փաշինյան

Ինչու՞ ենք մեզ կոտորում տենց. Նիկոլ Փաշինյան

102
0

nikol

Այսօր Ազգային Ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին ընդդիմադիր պատգամավորները չցանկացան հարակից զեկուցմամբ հանդես գալ Հայաստանիˋ ԵՏՄ պայմանագրին միանալու հետ կապված:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց հանդես չգալ հարակից զեկուցմամբ:

«Ավելի լավ է ընդհանրապես զեկույցով հանդես չգանք՝ շառից, փորձանքից հեռու: Ես չեմ կարծում, որ մենք կես ժամում կարող ենք կարծիք հայտնել այս կարևոր հարցի շուրջ», – ընդգծեց Արզումանյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե պետք է հարակից զեկուցմամբ հանդես գալ, նշանակում է, պետք է լիարժեք քննարկում լինի:

«Եթե որոշվի հարակից զեկուցմամբ հանդես գալ, ապա համապատասխան քննարկումները կկազմակերպվեն»,-ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, որ ինքը նույնպես դեմ է հարակից զեկույցով հանդես գալուն:

«Ես էլ եմ միանում իմ գործընկներների խոսքին:Մենք ոչ էլ կհասցնենք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Քանի որ չենք կարող լիարժեք հասկանալ՝ պետք չի բոբիկանալ: Կստացվի, որ այսօր հանդես է գալիս հարակից զեկուցումով, բայց երեք անդամ այլ տեսակետ ունեն, պետք չի հանձնաժողովի անունից հանդես գալ», – ասաց Արսենյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, հակադարձելով իր գործընկերներին, ասաց, որ անհրաժեշտ է քննարկել արտաքին ոլորտի հետ կապված հարցներն ու հանդես գալ հարակից զեկուցմամբ:

«Առաջարկում եմ քննարկում կազմակերպել երկուշաբթի առավոտյան»,-ասաց Պողոսյանը:

«Ինչու ենք մեզ կոտորում տենց, խի պետք է երկուշաբթի առավոտ, էդ ինչ խնդիր է դրված, որ անպայման պետք ա մեկը հելնի ասի, որ պաշտպանում են: Արտաքին քաղաքականության հետ կապ չունի, տնտեսական է, թող հավաքվի տնտեսական հանձնաժողովը՝ որոշի։ Սա ավելի շատ ներքաղաքական հարց է դարձել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուամենայնիվ, հարցը դրվեց քվեարկության և որոշվեց, որ հանձնաժողովը հանդես կգա հարակից զեկուցմամբ: