Ամերիկացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ ամերիկացի երիտասարդների համար մարիխուանան առաջին հերթին դեղամիջոց է վատ տրամդրության դեմ։ Այս մասին գրում է Journal of Studies on Alcohol and Drugs գիտական ամսագիրը։ Հենց դրանով էլ պայմանավորված է մարիխուանայից դժվարությամբ հրաժարվելու հանգամանքը։
Գիտնականները հարցում են անցկացրել 15-24 տարեկան 40 երիտասարդների շրջանում, ովքեր շաբաթական առնվազն երկու անգամ օգտագործել են մարիխուանա (միջին ցուցանիշը կազմել է շաբաթական 9.7 անգամ)։ Նրանց ձեռքերին հագցրել են հատուկ սարքեր, որոնք հարցվողներին հիշեցրել են, որ օրական 4-6 անգամ նրանք պետք է ներկայացնեն իրենց հոգևիճակը։ Հարցվողները նաև պետք է տեղեկացնեն, թե տվյալ պահին մարիխուանա են օգտագործում կամ դրա կարիքն ունեն։
Ընդհանուր առմամբ, ուղարկվել է 3.6 հազար զեկույց։ Պարզվել է, որ մարիխուանա օգտագործելու նախորդ օրը հարցվածների մոտ եղել է վատ տրամադրություն։ Այս հետազոտությունն արդյունավետ է նրանով, որ տվյալները հավաքագրվել են իրական ժամանակի ռեժիմով, այլ ոչ թե վերջում՝ հարցաշարերի միջոցով։
Այս հետազոտությունը թույլ կտա մեթոդներ մշակել տրամադրությունը բարձրացնելու համար՝ մարիխուանայի փոխարեն օգտագործելով այլ միջոցներ։