Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն, և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճնը կտրուկ կնվազի` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30, Լոռիում` -22…-27, Տավուշում` -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` -17….-20, Սյունիքի հովիտներում` -10…-15, Սյունիքի նախալեռներում` -18…-23, Արցախում` -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում` -20…-25, Երևանի բարձրադիր գոտում` -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի:
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը: