տուն Լուրեր Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը

Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը

112
0

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում:

Ձեռնարկը պատրաստված է աջակցելու լրատվական գործունեություն իրականացնողներին, որպեսզի երեխաների վերաբերյալ նյութեր պատրաստելիս նրանք առավելագույնս արժևորեն երեխայի իրավունքները:

Կից տրամադրում ենք ձեռնարկի հղումը։