Այսօր Մեդիա ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթացի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով փակ հաստատություններում ապրող երեխաներին առնչվող հարցերի լուսաբանմանը, նշեց, որ լրագրողները շատ աշխատանք ունեն կատարելու և ոլորտում առկա խնդիրները պետք է ճիշտ և պրոֆեսիոնալ ձևով վերհանվեն:
«Կարևոր է, որ երեխաների հետ շփումը լինի իրենց լավագույն շահին համապատասխան: Մենք ունենք շատ խախտումներ, երբ լրագրողը երեխայից հարցազրույց է վերցնում առանց կանոների պահպանման»,- նշեց պաշտպանը:
Խախտումներից խուսափելու համար էլ, ինչպես նշեց Արման Թաթոյանը՝ իրենք ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ մշակում են ուղեցույց, թե ինչպես լուսաբանել երեխաների իրավունքներին առնչվող հարցերը, որը շուտով կհրապարակվի: