Ժամանակակից կյանքում մենք մշտապես օգտագործում ենք ինչ-որ գաջետներ: Արդեն հնարավոր չէ օրը պատկերացնել առանց պլանշետների, նոութբուքների և բջջային հեռախոսների. գրում է golbis.com-ը:
Նոր տեխնոլոգիաների հետ միասին հայտնվել է նաև լրացուցիչ հնարավորություն՝ իմանալու մեր մասին ավելին, քան անհրաժեշտ է:
Մենք չենք նկատում, թե ինչպես ենք օտարներին հանձնում տեղեկատվություն, որը պետք է գաղտնի պահվի:
Օրինակ` սոցիալական ցանցերի օգտագործումը: Instagram-ում մենք լուսանկար ենք տեղադրում՝ նշելով մեր աշխարհագրական դիրքը: Այսպիսով, չարագործների ձեռքում կարող են հայտնվել ոչ միայն ձեր գտնվելու վայրը, այլև ձեր տան կամ աշխատավայրի հասցեն: Սակայն հիմա հնարավոր է պարզել` կա՞ն ինչ-որ լրտեսական գործողություններ ձեր դեմ, թե՞ ոչ: Գոյություն ունի թվերի որոշակի կոմբինացիա, որոնք անհրաժեշտ է հավաքել ձեր հեռախոսով:
1) * # 06 #. սա թույլ է տալիս իմանալ ցանկացած սմարթֆոնի IMEI-ը, այդ թվում՝ iPhone-ի:
2) * # 21 #. թույլ է տալիս տեղեկանալ վերահասցեավորման միացման մասին՝ զանգերի, հաղորդագրությունների և այլ տվյալների: Շատ հարմար է, եթե ցանկանում եք ստուգել` ինչ-որ մեկը լրտեսո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ:
3) * # 62 #. այս հրամանով դուք կարող եք պարզել, որ հեռախոսահամարն է ընդունում զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:
4) ## 002 #. անջատում է ցանկացած զանգի վերահասցեավորումը: Այդպիսով, միայն դուք կկարողանաք զանգեր ստանալ:
5) * # 33 #. տեղեկացնում է ելքային ծառայությունների արգելափակման մասին՝ զանգեր, SMS և այլ տվյալներ:
Մանրամասները՝ տեսանյութում: