Մեզ մոտ կարծես ավանդույթ է դարձել, որ քաղաքացին որտեղ պատահի` այնտեղ նետում է աղբը: Սովորույթ է, որ տները մաքրում են ու տանում-դրսում թափում: Այնպես որ, աղբ թափելու համար տուգանքներ սահմանելը ճիշտ մոտեցում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը` անդրադառնալով շրջակայքի աղտոտման համար նախատեսվող տուգանքներին:
Թեև բանախոսը համաձայն է չնախատեսված վայրում աղբը թափելու համար տուգանքներ սահմանելուն, բայց բարձրաձայնեց մի շարք խնդիրների մասին, որոնց վերաբերյալ մեխանիզմ չի ներկայացվել: Օրինակ` ինչպե՞ս են որոշելու, թե մեքենայից կամ փողոցում կոնկրետ ով է նետել աղբը. «Մեքենաների դեպքում, ասենք` տեսուչը կկանգնեցնի, կարձանագրի, բայց ինչպե՞ս է լինելու, երբ ուղևորն է նետում, ինչպես են հետո գտնելու այդ ուղևորին, ինչպե՞ս են ստիպելու, որ մուծի»,- նշեց Կարեն Չիլինգարյանը, ընդգծելով, որ այս նոր նախագիծը կարող է նաև կոռուպցիոն իրավիճակ ստեղծել: Նրա խոսքով` տեսուչը կարող է կանգնեցնել մեքենան, որից աղբ են գցել, ինչ-որ չափի գումար առաջարկել վարորդին` խախտումը չարձանագրելու համար:
Մանրամասները` տեսանյութում:
Էմմա Հովսեփյան