տուն Լուրեր Ինչպե՞ս եք անելու, որ զեղչերի խանութներից հաղորդագրություններ չստանանք. Թևան Պողոսյանը՝ Արա Բաբլոյանին

Ինչպե՞ս եք անելու, որ զեղչերի խանութներից հաղորդագրություններ չստանանք. Թևան Պողոսյանը՝ Արա Բաբլոյանին

57
0

20140526075327tevan

«Անձնական տվյալների պաշտպանության մասին » վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին քննարկմանը Արա Բաբլոյանին  հարցով դիմեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Նախագծի 28 հոդվածում նշել եք, որ օրենքի 7-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու 2019թ-ի հունվարի 1-ից: Ինչո՞վ է պայմանավորված այս յուրահատուկ տարանջատումը, որ ամբողջ հոդվածը ուժի մեջ կմտնի 2015թ-ից, իսկ այս մի կետը՝ 2019թ-ից»,- հարցրեց պատգամավորն ու նշեց՝ քանի որ 18-րդ հոդվածի երկրորդ մասով նշվում է, որ մշակողը պարտավոր է սուբյեկտին պարզաբանել անձնական տվյալներ չտրամադրելու հետևանքները, հետևապես առաջարկեց, որ պարզաբանումը ներկայացվի գրավոր:

Թևան Պողոսյանին հետաքրքրեց ևս մեկ հարց.

«Երբ ինչ-որ օպերատորից հեռախոսահամար ես վերցնում, լրացնում տվյալներ, ապա հետագայում հաղորդագրություններ ես ստանում այս կամ այն խանութում գործող զեղչերի, կինոթատրոնների և այլ տեղեկություններ: Այս օրենքի ընդունումից հետո ինչպիսի՞ն է լինելու պաշտպանությունը, որպեսզի իմ տվյալները չգնան երրորդ սուբյեկտին, գործնականում դա ո՞նց է կիրառվելու»,- հիմնական զեկուցողին դիմեց Թևան Պողոսյանը:

«2019թ-ին ուժի մեջ մտնելը պայմանավորված է պետության ռեսուրսների հնարավորությամբ, այսինքն՝ այս շեմը սահմանված է, որ պետությունը ռեսուրսային, ծրագրային համկցումով պատրաստ կլինի այդ սկզբունքը կյանքի կոչելուն»,- պատասխանելով Թևան Պողոսյանին՝ ասաց հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է գրավոր պարզաբանմանը, Արա Բաբլոյանը նշեց, որ  հարցը քննարկելի է, իսկ վերջին հարցի հետ կապված՝ օրենքը հստակ ասում է՝ անձնական տվյալները կարող են օգտագործվել կոնկրետ հավաքագրված նպատակով: