Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը, արդյոք նույն դատավորները պետք է քննեն մեղադրվողների գործերը: Այս հարցերն են այսօր քննարկվում ԱԺ-ում անցումային արդարադատությանը նվիրված լսումներում: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ասաց, որ վեթինգն իրականացնում է հանրային ծառայողի բարեվարքությունը երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին եւ ծառայողի գույքային դրությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ իշխանությունն այդ հարցերի պատասխանը վերջնական չունի: «Դրա համար էլ այս լսումներն ենք կազմակերպել»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանն էլ հարցրեց՝ արդյոք կառավարությունը հրաժարվո՞ւմ է լյուստրացիայի օրենք ընդունելուց:
ԱԺ նախագահն ասաց, որ իշխանությունը չի կարող պատասխանել՝ լյուստրացիայի մասին օրենք կլինի՞, թե՞ ոչ: