տուն Լուրեր Ինչով են զբաղվում Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)

Ինչով են զբաղվում Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)

102
0

Այսօր քաղաքապետարանում լրագրողներին փորձել են դուրս հանել շենքից: Սկզբում ներս են թողել, սակայն երբ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը փորձել է լրագրողների ցույց տալ քաղաքապետարանում տիրող մթնոլորտը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկաններին հրահանգել է լրագրողներին դուրս հանել շենքից:

Գևորգյանը իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ որևէ մեկն իրավունք չունի քաղաքապետարանի շենք մտնել և ցուցադրել, թե ի՛նչ է կատարվում այնտեղ. «Բոլորիդ խնդրում եմ՝ դո՛ւրս եկեք, որևէ լրագրող իրավունք չունի քաղաքապետարանի շենքում առանց մեր թույլտվության, հատուկ կանոնակարգի մտնելու և պտտվելու, անգամ եթե նույնիսկ տիկին Փոստանջյանը կարող է ձեզ ուղեկցել իրեն համար հատկացված խմբակցության սենյակ»:

Իսկ Զարուհի  Փոստանջյանը լրագրողներին նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի շենքում թղթախաղ են խաղում, իսկ իրենց սենյակում անգամ աղբը չեն հավաքում. «Այս սեղանին խաղաթուղթ է մշտապես դրված, նարդի է դրված, խաղաթղթերը նայեք, իսկ մեր սենյակը` տեսե՛ք, աղբը չեն գալիս հավաքեն։ Սա հիմնականում այդ բոլոր ձրիակերներն են, ովքեր մեր հանրության հաշվին աշխատում են որպես թիկնապահ կամ վարորդ, կամ ուղեկցող»:

Տեսանյութը՝ azatutyun.am-ի