տուն Լուրեր Ինչո՞ւ լիցենզավորումը դարձավ պարտադիր

Ինչո՞ւ լիցենզավորումը դարձավ պարտադիր

96
0

Vardan-Ayvazyan

ԱԺ նիստում այսօր քննարկվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հարակից զեկույցով հանդես եկավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն իր խոսքում նշեց. «Լիցենզավորման գործընթացի հետ կապված ժամանակին առաջարկվեց հանել հանրային ծառայությունների, մասնավորապես էլեկտրական համացանցային շահգործման լիցենզավորման գործընթացը, ինչպես նաև պետական տուրքը: Սակայն, անվտանգության տեսակետից, նաև մեր այսօրվա իրավիճակից, պարտադիր  դարձրեցինք լիցենզավորման գործընթացը: Բնականաբար այս լիցենզիան անհրաժեշտ է, որ իմանանք ոչ միայն սեփականատերերի, այլև բաժնետերերի հետ կապված խնդիրները»:
Պատգամավորը առաջարկեց առաջին ընթերցմամբ դրական եզրահանգում տալ և ընդունել ՀՀ օրենքների լրացումները: