տուն Լուրեր Ինչո՞ւ են ակտիվացել ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները

Ինչո՞ւ են ակտիվացել ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները

139
0

yuvqlVg69c4osUdML8xEx5yuld

Վերջերս հաճախակի դարձած սահմանային դիվերսիոն հարձակումների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովը: «Թուրքերն ունեն սնայպերական դպրոց, դրա պատճառով իր սնայպերները շատ են: Մասսայական, մեծ թվով թուրքերը հատուկ ջոկատայիններ ունեն, հսկայական թվով հետախուզադիվերսիոն բաժանմունքներ: Ահռելի թվով զինվորներ, որոնք այդ ամենի մեջով անցել են: Իսկ պատից կախված հրացանը մի օր պետք է կրակի: Հիմա նրանք շատ ռեսուրսներ ունեն, որոնք պետք է օգտագործեն: Այս դիվերսիոն հարձակումները միայն դրանով կարելի է բացատրել, որ իրենց դիվերսիոն կառույցները բավականին զարգացած են մեր ունեցածի համեմատ: Դրա համար նրանք իրենց կարողանում են թույլ տալ ավելի մեծ կորուստների գնալ, ավելի շատ ռիսկի դիմել, վտանգավոր օպերացիաներ պլանավորել»:

Ադրբեջանական կողմի հետախույզները այնքան էլ լավը չեն, հայտնեց Վովա Վարտանովը: «Ես արդեն քանի անգամ այս հարցը բարձրաձայնել եմ ու էլի կասեմ, նրանց հետախույզները այնքան էլ լավը չեն: Նրանք կարող են մի ոտքով պատ բարձրանալ, և այլն, սակայն, նրանց հոգեբանության մեջ կա մի բան, որ թիմային պետք է լինեն, մեծ թվաքանակով: Իսկ դիվերսանտի մտածելակերպը պետք է ուրիշ լինի: Դիվերսանտները, ընդհակառակը, ձգտում են գործել միայնակ, քիչ թվաքանակով: Դրա համար էլ նրանք շուտ են գտնվում և հակահարված ստանում՝ ունենալով մեծ կորուստներ»:

Զինադադարը երաշխիք չի կարող հանդիսանալ, որ թուրքը չի կրակելու հայերի վրա, նշեց Վովա Վարտանովը: «Մենք պետք է ականային պատերազմ սկսենք իրենց դեմ: Դա մեզ համար մեծ կորուստ է, չէ որ ամեն մեկի կյանքը մեծ գին ունի մեզ համար: Մեր թիրախը պետք է լինեն  նրանց բնակավայրերը, որ լքեն բնակավայրերը, ու փախստականների քանակը շատանա»: