տուն Հասարակություն Իրավական Ինչո՞ւ է թալանի համար թիրախավորվում հատկապես Նապոլեոն Ազիզյանը

Ինչո՞ւ է թալանի համար թիրախավորվում հատկապես Նապոլեոն Ազիզյանը

133
0

Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ թալանել են  նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի կիսակառույց շինությունը:

Araratnews.am-ը կապ հաստատեց Նապոլեոն Ազիզյանի հետ՝ մանրամասներ իմանալու համար: Նա ասաց, որ դիմել է ոստիկանություն եւ այլ տեղեկություն չունի: «Հիմա ես վիրահատվել եմ, չեմ կարող երկար խոսել: Կորուստն այնքան էլ մեծ չէ»:

Մեր դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ թալանում են իրեն պատկանող գույքը, ինչ է կարծում, ինչով է դա պայմանավորված՝ Նապոլեոն Ազիզյանը դժվարացավ  պատասխանել: Միայն ասաց՝ երեւույթն է տգեղ:

Իսկ թե ո՞ւմ է կասկածում նախկին պատգամավորը՝ ասաց՝ ոչ ոքի: «Որտեղի՞ց իմանամ գողն ով է»,- նշեց Ազիզյանը:

Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանը գողերի ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաեւ 2011 թվականին։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվել էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում Ազիզյանի,  բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: