Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում մեքենայի վարորդը երթեւեկում է Հյուսիսային պողոտայում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը պարզաբանում է տեղի ունեցածը. «Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված վայրում:
Հայտնում ենք, որ դա տեղի է ունեցել մինչև անցած տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը: Տեսանյութում երևում են Հյուսիսային պողոտայի խանութ-սրահների ու սրճարանների ցուցափեղկեր: Դրանցից մեկի անվանումը փոխվել է հենց անցած տարվա հոկտեմբերին:
Այդուհանդերձ ոստիկանությունում տեսանյութի ուսումնասիրությունը շարունակվում է»: