տուն Լուրեր Ինչո՞ւ է դրամն արժեզրկվում. Վահագն Խաչատրյան

Ինչո՞ւ է դրամն արժեզրկվում. Վահագն Խաչատրյան

76
0

dollar-dram-exchange-rates_0_0

Դոլարի փոխարժեքի բարձրացման մասին Araratnews-ի հետ զրուցեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: «Դոլարի փոխարժեքի բարձրացումը կապված է, իհարկե, նրա հետ, թե ինչ է տեղի ունենում ռուսական շուկայում: Ռուբլու արժեզրկումը աննախադեպ երևույթ է: Իսկ մեր արտարժույթի հիմնական աղբյուրը հանդիսանում է հենց Ռուսաստանից եկող տրանսվերներից: Միայն հոկտեմբեր ամսին արդեն 6 տոկոսով պակասել են այս տրանսվերները:

Դրամի արժեզրկումը կապված է նաև մեր տնտեսության խնդիրների հետ: Մեր տնտեսությունը այդպես էլ չդարձավ մրցակցային: 2009թ-ի ճգնաժամից հետո տրանսվերներից կախվածությունը պետք էր թուլացնել կամ վերացնել:

Հաջորդ հանգամանքը կապված է համաշխարհային շուկայում պղնձի գնի անկման հետ: Որովհետև կարևոր արտարժույթային աղբյուրը նաև պղինձն է: Բայց սա միջազգային տվյալ է, և մինչ այսօր գինն ընկնում է:

Ռուսական ընկերությունները իրենք էլ արտարժութային գնումներով են ընկած, և սրանով էլ է պայմանավորված արտարժույթի անկումը: Խոսքը երկու խոշոր խաղացողների մասին է՝ Գազպրոմը և էլեկտրացանցերը, որոնք իրենց ամսական եկամուտները ստանում են մեր վճարումներից: Ռուսական շուկայում էլ այսօրվա դրությամբ եվրոյի և դոլարի մեծ կարիք կա:

Եվ վերջին հանգամանքը՝ մեր բանկային համակարգում դոլարի լիկվիդայնության հետ կապված խնդիր կա, որովհետև միջբանկային արտարժույթային առքուվաճառք տեղի չի ունենում: Նշանակում է որ բոլոր բանկերը արտարժույթի կարիք ունեն: Բանկերն արդեն մոտ երեք շաբաթ է՝ ինչ չեն իրականացնում արտարժույթային առքուվաճառք: Եվ այստեղ Կենտրոնական բանկի  սահմանափակությունն է արդեն խոսում»,-նշում է տնտեսագետը: