տուն Լուրեր Ինչո՞ւ է Ադրբեջանի «Թուրան» գործակալության խմբագիրը Հայաստանում

Ինչո՞ւ է Ադրբեջանի «Թուրան» գործակալության խմբագիրը Հայաստանում

120
0

Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիրՇահին Հաջիև
Հայաստանում է: Ինչո՞ւ է նա եկել Հայաստան: Այս հարցն այսօր  հնչեցրեց լրատվամիջոցներից մեկը: Ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Թուրան» ադրբեջանական տեղեկատվական գործակալության խմբագիրը Հայաստանում է զուտ լրագրողական գործունեություն իրականացնելու նպատակով։

«Թուրան» գործակալությունը հայտ է ներկայացրել Արտաքին գործերի նախարարություն, հավատարմագրվել է Հայաստանում համապատասխան լրագրողական գործունեություն ծավալելու համար։ Բոլոր նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո նրանց հայտը բավարարվել է։ Եվ Հաջիևն իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան»,- պարզաբանեց Նաղդալյանը։

Սոնա Դավթյան