տուն Լուրեր Ինչո՞ւ 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերը ոչինչ չարվեց Հայաստան- ԵՄ հարաբերություններում. Թևան...

Ինչո՞ւ 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերը ոչինչ չարվեց Հայաստան- ԵՄ հարաբերություններում. Թևան Պողոսյան

74
0

Tevan_pogosyan_13

Այսօր Ազգային ժողովում ընթանում էին խորհրդարանական լսումներ` Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ:

Լսումների ընթացքում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն իր ելույթում ասաց.

«Քանի որ շատ խոսվեց այն տեխնիկական դետալների մասին, թե համագործակցության ինչ մոդելներ են հնարավոր ԵՄ հետ, ես կփորձեմ մի քիչ այլ մոտեցում ցուցաբերել` շահերի տեսանկյունից խոսելու: Հասկանալի է, որ 1996թ. ստորագրված և 1999թ. վավերացված Գործընկերության և վավերականության համաձայնագիրն արդեն հնացել էր, և նոր իրավական հիմք էր անհրաժեշտ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման մեջ: Այդ գիտակցությունը կարծես թե կա և հայկական կողմի, և Եվրամիության գիտակցության մեջ: Մեր շահերից ելնելով` ինձ թվում է` ճիշտ ուղու վրա էինք մինչև սեպտեմբերի 3-ը: Դրանից հետո բոլորս գիտենք, թե որ միության որ անդամն ենք դարձել: Եվ, կարծես թե, այդ միությունում մեր շահերն այդքան էլ հեշտ և ճիշտ չեն բախվում: 2014թ. հոկտեմբերին նոր գործընթաց նախաձեռնվեց` Հայաստան- ԵՄ մտքերի փոխանակում: Հուսանք, որ առաջիկայում կստանանք պատասխանը, որ ԵՄ բանակցությունները կարողացել են ստանալ իրենց անհրաժեշտ մանդատը և հուսանք, որ ապագայում կունենանք նոր պայմանագիր»:

Պատգամավորը, սակայն, ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա. թե ինչո՞ւ 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերը ոչինչ չարվեց: Մենք պետք է ազնիվ լինենք ու նշենք, որ Հայաստանը իր պատրաստակամությունը մի քանի անգամ հայտնել է այդ մեկ տարվա ընթացքում` առնվազն այդ համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրելու: Իսկ որ ԵՄ-ն ուներ նման շահեր, մի անգամ չի շեշտվել:

Թևան Պողոսյանը կարծում է, որ երկու կողմն էլ սպասում էին ինչ-որ իրադարձությունների` սայլը տեղից շարժելու համար: