տուն Լուրեր Ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը նորից առաջադրվեց

Ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը նորից առաջադրվեց

92
0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իր առաջադրման համար. «Արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ վարչապետ չընտրելու համար: Զուտ սահմանադրական ընթացակարգերով այս նիստին իմ առաջադրումը կամ վարչապետի որևէ թեկնածուի առաջադրումը պարտադիր կամ անհրաժեշտ չէր, և բոլոր դեպքերում վարչապետ չընտրվելու պարագայում այն արձակվում է իրավունքի ուժով»:

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է առաջադրվելու որոշում կայացրել. «Նախորդ նիստին զարմանալիորեն մեկ ժամը չհերիքեց, որպեսզի իմ կարծիքով բոլոր անհրաժեշտ և կարևոր հարցերը քննարկենք, և այսօր ես իմ ելույթը կնվիրեմ ՀՀ-ում ստեղծված տնտեսական վիճակին, քանի որ այս թեմայով վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ են լինում: Այդ քննարկումների հիմնական առիթն այն է, որ սեպտեմբեր ամսին, նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ ճշգրտված ցուցանիշով, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, չնայած տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշով մենք ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այնուամենայնիվ, շատ կարևոր է պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է տեղի ունենում մեր տնտեսությունում, և արդյոք տեղի ունեցածի կապակցությամբ մենք պե՞տք անհանգստանանք, թե՞ ոչ»:

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության այն ցուցանիշը, որ երկար տարիներ գոյություն ունի մեր երկրում, որևէ կերպ ընդունելի չէ. մեր տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող ագրարային և ըստ էության խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որևէ կերպ ընդունելի չէ»: