Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան հայտարարել է, որ լավ չի պարում և լավ ուտեստներ չի պատրաստում։
«Ինչն ինձ մոտ չի ստացվում։ Ես լավ չեմ պարում։ Կան շատ բաներ, որտեղ ես չեմ հաջողել։ Ես լավ չեմ պատրաստում, քանի որ ժամանակ չի մնում դրա համար, սակայն սիրում եմ ուտել։ Հույս ունեմ, որ երբևէ կսկսեմ պատրաստել իմ ապագա երեխաների համար», — ասել է Շարապովան։ Այս մասին հաղորդում է Yahoo Beauty-ն։