ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ կարճ ելույթ ունեցավ, եւ ասաց, որ ծրագրային բյուջետավորման համակարգի հետ կապված Կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը: «Համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, եւ որքան արդյունք ենք արձանագրել այս միջոցների ծախսումից»,-ասաց Կ. Կարապետյանը:
Նա նշեց, որ շարունակվելու են իրագործվել այն ծրագրերը, որ տնտեսության հետագա զարգացման համար սկսվել են և ընթանում են: Վարչապետը հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումներ ու կոնստրուկտիվ առաջարկներ կլինեն, որոնք Կառավարությունը հաշվի կառնի իր ծրագրերի իրականացման ժամանակ:
Այսքանով վարչապետն իր ելույթը ավարտած համարեց, եւ լքեց ԱԺ-ը: Նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը խորհրդարանականներին ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: