տուն Լուրեր Ինչքա՞ն կտուգանվեք լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքում

Ինչքա՞ն կտուգանվեք լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքում

110
0

33333

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20 հազար ՀՀ դրամով: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն` 50 հազար ՀՀ դրամով:

iravaban.net