տուն Լուրեր Ինչից էին վատացել ՀՄՊՀ-ի ուսանողները (մանրամասներ)

Ինչից էին վատացել ՀՄՊՀ-ի ուսանողները (մանրամասներ)

176
0

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 24-ին ահազանգ են ստացել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվել. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է:

Փրկարարները տարհանել են 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը: Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է:

Araratnews.am-ը կապ հաստատեց մանկավարժական համալսարան՝ դեպքից մանրամասներ պարզելու, և թե ինչպես են իրենց զգում ուսանողները։

«Տվյալները ճշտվում են։ Գազի արտահոսք կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքում չի հայտնաբերվել։ Խնդիրը կողքի մասնաշենքից է եղել և ոչ մեր շենքերից»,- արձագանքեցին բուհի լրատվական բաժնից։

Ուսանողների ինքնազգացողության մասին տեղեկատվություն մեզ չտրամադրեցին՝ նշելով, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան։