տուն Լուրեր Ինչի՞ց է մահացել Հայկազ Բարսեղյանը. փորձաքննության պատասխանը հայտնի է. news.am

Ինչի՞ց է մահացել Հայկազ Բարսեղյանը. փորձաքննության պատասխանը հայտնի է. news.am

74
0

zinvor

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նշանակված փորձաքննությունից պարզվել է, որ կուրսանտի մահը վրա է հասել կոկորդի հասցված վնասվածքի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով կալանավորված Նորիկ Սահակյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Նա նշեց, որ այս փորձաքննության եզրակացությունից հայտնի է դառնում, որ վարկածը, թե Հայկազին ծաղրուծանակի են ենթարկել, չի համապատասխանում իրականությանը:

«Կոկորդին նմանատիպ վնասվածքը կարող է հասցվել թեկուզ մի հարվածից»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Մանրամասներն՝ այստեղ: