տուն Լուրեր Ինչ վիճակում են վթարի ենթարկված ՊՆ բեռնատարի վիրավոր զինվորները

Ինչ վիճակում են վթարի ենթարկված ՊՆ բեռնատարի վիրավոր զինվորները

134
0

Վիրավոր զինվորների վիճակը կայուն է, կա դրական դինամիկա: Նրանք դեռ Սիսիանի հոսպիտալում են: Այս մասին Araratnews.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում պաշտպանության նախարարության բեռնատարը վթարի էր ենթարկվել: Մեքենայում եղել էր 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: Վթարի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, 8-ը ստացել էին տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ:

Սոնա Դավթյան