Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին այսօր Կառավարության արտահերթ նիստից հետո հարցրին Հյուսիս-հարավ մայրուղու մասին:
Գործադիր մարմնի անդամին հարցրին՝ շինարարությունն այս տարվա սեպտեմբերին կավարտվի՞: «Երկրորդ տրանշի մասով մենք դանդաղումներ ունենք, որի մասին կհայտարարենք: Պատճառը գործառնական էր՝ ընկերությունը չէր կարողացել տեխնիկա ներկրել: Երրորդ տրանշի մասով չինացի մեր գործընկերների հետ բանակցում ենք»,- ասաց կառավարության անդամը:
Հակոբ Արշակյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ շինարարությունն ավարտվի ժամանակին: