ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացրեց հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գումար տրամադրել: Գումարը կհատկացվի Կրթության և գիտության նախարարությանը, այն կազմում է 17միլիոն դրամ: Գումարն անհրաժեշտ է «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի մեկ տարվա լիցենզիան ձեռք բերելու համար: Քանի որ նախագծի լիցենզիան ավարտվել էր, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց գումար հատկացնել այն երկարաձգելու համար: Կառավարությունը տվեց իր համաձայնությունը: