տուն Լուրեր «Ինչ-որ տղաներ են եղել…». Լճաշենի դպրոցի տնօրենը պարզաբանում է

«Ինչ-որ տղաներ են եղել…». Լճաշենի դպրոցի տնօրենը պարզաբանում է

126
0

arevangum

Գեղարքունիքի մարզի Լճաշենում  խուճապ չկա, գյուղում անծանոթներ չեն շրջել: Այս մասին Araratnews.am-ին ասաց Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը:

«Չգիտեմ՝ դա ում սարքածն է, մենք էլ դպրոց գնացող երեխաներ ունենք : Բացարձակ սուտ լուրեր են»:

Լճաշեն գյուղի դպրոցի տնօրեն Այդա Մուրադյանը եւս հաստատեց՝ կեղծ լուրեր են տարածվում. «Ինչ-որ տղաներ են եղել աշակերուհիներին հարցրել են՝ արտասանել գիտե՞ք, ասել են՝ ոչ, հետո գնացել իրենց մայրիկներին պատմել են՝ մեզ երկու անծանոթ տղա են հանդիպեցին եւ վերջ»:

Հարցին՝ ինքը ճանաչո՞ւմ է  այդ տղաներին, տնօրենն ասաց՝ ոչ. «Չգիտեմ՝ ովքեր են եղել, ի՞նչ իմանամ»:

Նշենք՝  Hraparak.am-ի տեղեկություններով այսօր առավոտից Լճաշենում խուճապ է եղել, ուսուցիչները խնդրել էին, որ ծնողները գան եւ երեխաներին տուն տանեն, մինչդեռ Լճաշենի դպրոցի տնօրենը պնդում է՝ իրենք ծնողներին չեն հորդորել անձամբ գալ երեխաների հետևից:

Հիշեցնենք նաեւ՝ երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերթական անգամ հայտարարեց՝ շրջանառվող լուրերը կապ չունեն իրականության հետ: