Սելֆիի ժամ հայտարարելու նպատակն այն է, որ քաղաքացիները հասկանան՝ չկա որևէ ջրբաժան հայտնի գործիչների և իրենց միջև։ Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում այդ գաղափարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մակունցը հայտարարեց, որ Անկախության օրը կլինի հատուկ սելֆի անելու ժամ, որի ընթացքում քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի և սիրված գործիչների հետ։ Գաղափարը սոցցանցերում միանշանակ չէր ընդունվել։
Մանրամասները՝ Araratnews.am-ի տեսանյութում։