Երևանու ավագանու նախընտրական քարոզչության շրջանակում «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը սկսել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասից:
Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ծրագիրը նա նշեց, որ իրենց ծրագրում ներառված ամենակարևոր կետերից մեկն այն է, որը քաղաքապետ ընտրվելու դեպքում խոստանում է մինչև 2022 թվականն առնվազն մեկ մետրոյի կայարան բացել:
«Մենք նաև շատ կարևորում ենք հանրային տրանսպորտի խնդիրը: Պետք է մեծացվի ավտոբուսներով, տրոլեբուսներով ուղևորափոխադրումների ծավալը` այն հասցնելով մոտ 80 տոկոսի: Այսօրվա դրությամբ Երևանի տրանսպոտային պարկում կա 230 ավտոբուս, որոնց 90 և ավելի տոկոսը լրիվ սարքին վիճակում է և երթուղի ընդհանրապես դուրս չի գալիս: Կարծում եմ, որ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, և դա արվում է, որ «ԳԱԶել»-ների գծատերերի շահույթն ապահովվի»:
Փաշինյանը նաև հավելեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնելու նաև քաղաքի կանաչ տարածքներին, որոնք այսօր շատ քիչ են: