Տնտեսական գիտությունների թեկնածու Եղիշե Սողոմոնյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՓՄՁ դաշտում առկա խնդիրներից, առանձնացրեց հետևյալը.
«Առաջինը պետական աջակցության ծրագրի բացակայություն, այսինքն` պետության կողմից ոլորտը զարգացնելու համար գրեթե ոչ մի ծրագիր չի իրականացվում, հաջորդը արտոնյալ վարկավորումն է: Մեզ մոտ առկա հաջորդ խնդիրն այն է, որ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը, պետք է միջոցներ ձեռնարկել` ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու» ,- ասաց Եղիշե Սողոմոնյանը:
Մեր այն հարցին, թե ինչ անդրադարձ կունենա ԵՏՄ-ի հետ անդամակցությունը ՓՄՁ-ների զարգացման վրա, Եղիշե Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ պետք է հատուկ հաշվարկներ լինեն ու դրանից պարզ կդառնա կշահե՞նք, թե՞ ոչ:
Քաղաքական գիտությունների հայաստանյան ասոցիացիայի անդամ Մհեր Փարվանյանն էլ, պատասխանելով հարցին, ասաց` ենթադրում է, որ հարկային ոլորտում կլինեն դրական փոփոխություններ: