տուն Լուրեր Իմաստ չենք տեսնում դեմ քվեարկելու. ԲՀԿ-ականը` բյուջեի մասին

Իմաստ չենք տեսնում դեմ քվեարկելու. ԲՀԿ-ականը` բյուջեի մասին

103
0

Vahan-Babayan2

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն, այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ հավաստիացրեց, որ անձը կապ չունի բյուջեի փաստաթղթի հետ: «Իհարկե ոչ»,-ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է, որ ՀՀԿ-ից բացի միայն իրենք են կարծես կողմ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած բյուջեի նախագծին, այն դեպքում երբ այն էապես չի տարբերվում նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած բյուջեներից, որոնք արժանանում էին ԲՀԿ-ի անխնա քննադատությանը: Հարցին, որ, եթե նույն բյուջեն նույն տեսքով Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացվեր, ԲՀԿ-ն նույն պոզիտիվ վերաբերմո՞ւնքն էր ունենալու, Վահան Բաբայանը հրաժարվեց պատասխանել: «Ես «եթե»-ներով հարցին չեմ պատասխանում»,-ասաց նա:

Նա նշեց, որ դեմ քվեարկելու իմաստ չեն տեսնում, բայց վերջնական տեսակետը կհայտնեն քվեարկությունից առաջ:

ԲՀԿ-ական պատգամավորից լրագրողները նաև հարցրեցին, թե սահմանադրական փոփոխությունների քարզարշավից ելնելով՝ հանրության տրամադրություններն ինչպիսին են: «Չեմ կարծում, որ նման գործընթացի մեջ կարող են լինել միանման տեսակետներ: Այո, մենք մեծամասմամբ հանդիպում ենք «այո»-ի։ Իհարկե, հանդիպում ենք նաև դժգոհ մարդկանց, բայց երբ խոսում ես ու բացատրում ես, այդ նույն մարդիկ այնպես չի, որ մնում են իրենց տեսակետին և «ոչ» են ասում»,- ասաց նա:

Խոսելով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումներից եւ, մասնավորապես, անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիտարկումներին, ԲՀԿ-ական  պատգամավոր Վահան Բաբայնաը նշեց, թե լուրջ ընդգրկուն աշխատանք է և անտեղի է համարում Զուրաբյանի նման հայտարությունը:

«Այն մարդիկ, ովքեր թերահգնահատում են պատվիրակության աշխատանքը՝ անլուրջ է: Եթե պատվիրակությունը խմբակցություններից է կազմված, խմբակցություններն են որոշում ներկայացուցիչներին: Ես, լինելով պատվիրակության անդամ, պնդում եմ՝ մեր բոլոր պատվիրակները հոյակապ տիրապետում են իրենց գործին և փորձում են ամեն ինչ անել, որ մեր երկրի շահերը լինեն պաշտպանված, բայց հակառակորդ երկրի կողմից կա հսկայածավալ լոբբիստական աշխատանք, և ԵԽԽՎ-ն վերածվում է միլի մեջլիսի»,-ասաց նա: