տուն Լուրեր Իմ վաստակած աշխատավարձը 10 տոկոսով աճել է

Իմ վաստակած աշխատավարձը 10 տոկոսով աճել է

123
0

Ֆինանսների նախարարությունում բոլորի պարգևավճարները համամասնորեն աճել են՝ կրտսերից մինչև առաջատար մասնագետ: Այս մասին նախագահի նստավայրում նախքան կառավարության անդամների երդման արարողության մեկնարկը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ օրենքում պարգևատրման մասին կա առանձին տող, և իրենք այդ դրույթից են օգտվել։ Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարությունում ազգական ունենալուն, Ջանջուղազյանը հումորով պատասխանեց․ «Ֆինանսների նախարարությունում ազգական չունեմ, բայց բոլոր աշխատակիցներն իմ բարեկամներն են՝ թե՛ նախկին, թե՛ ներկա»։

Նախարարությունում պարգևավճարների չափի մասին հարցին ի պատասխան Ջանջուղազյանը նշեց, որ դեկտեմբերն առանձնահատուկ ամիս է․ «Դեկտեմբերին երկու աշխատավարձ ենք վճարում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամսվա, կա նաև 13-րդ աշխատավարձը, ինչպես նաև բյուջեի տնտեսած միջոցները։ Բոլորինը համամասնորեն աճել է՝ կրտսերից մինչև առաջատար մասնագետ»։

Ջանջուղազյանը, խոսելով իր աշխատավարձի և պարգևավճարի չափի մասին, նշեց․ «Իմ վաստակած աշխատավարձը 2017 թ․ հետ համեմատած 10 տոկոսով աճել է՝ պարգևավճարների հետ միասին։ Հաշվի առեք, որ իմ պատասխանատվությունն էլ առնվազն 10 տոկոսով աճել է»։