տուն Լուրեր Իմ ծեծը հովանավորել է Ռուբեն Հայրապետյանը. ազատամարտիկ (լրացված). armtimes.com

Իմ ծեծը հովանավորել է Ռուբեն Հայրապետյանը. ազատամարտիկ (լրացված). armtimes.com

126
0

67214

16:30 Մեր թղթակիցը նոր մանրամասներ է փոխանցում Սմբատ Հակոբյանի տանը հրավիրված ասուլիսից: Ազատամարտիկը հայտարարել է, թե իր ցուցմունքներում չի նշել Ռուբեն Հայրապետյանի անունը չի նշել՝ նկատելով, թե դրա անհրաժեշտությունը չկա: Ըստ նրա՝ ինքը այդ մասին ասել է լրագրողներին եւ եթե իրավապահները մտադիր են ընթացք տալ, թող լրատվամիջոցների հրապարակումներին ընթացք տան:

Ասուլիսի ընթացքում մի քանի անգամ Հայրապետյանը նկատել է, որ Հայաստանում տիրում է բեսպրեդել: Նա կոչ է արել իշխանություններին՝ պատժամիջոցներ կիրառել իր նկատմամբ բռնություն կիրառած անձնաց դեմ:

16:05 Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծը հովանավորել է Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին քիչ առաջ իր տանը հրավիրված ասուլիսում հայտարարել է ինքը՝ Հակոբյանը: Որպես ապացույց նա ներկայացրել է հունիսի 22-ին լույս 23-ի գիշերը իր ու Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ Հայրապետյանը իրեն հայհոյել է, պահանջել տանը նստել, չխառնվել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերին (խոսքը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ցույցերի մասին է-խմբ.):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀԿ գրասենյակի մոտ «Հայազն» կուսակցության ակցիայից հետո տուն վերադառնալու ճանապարհինԱբովյան փողոցում դաժան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը: Սկզբում նա հայտարարել էր, թե իր դեմ հարձակումը քաղաքական է՝ իրականացված Ռուբեն Հայրապետյանի հրահանգով, այնուհետեւ ինչ-որ տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ Հակոբյանը իրականում անձնական պարտքեր եւ այլ խնդիրներ է ունեցել:

Նյուի աղբյուրը՝ http://armtimes.com/hy/read/71230