ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ԱԺ նիստի ընթացքում հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանին:
«Տիկին Վարդանյան, երեկ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց Շանթի և ընկերների քաղբանտարկյալ ճանաչելու մասին, որն ամբողջապես համապատասխանում է ԵԽԽՎ արդեն հստակեցված պահանջներին: Դուք Ձեր հանձնաժողովում քննարկե՞լ եք այս հարցը, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է նրանց քաղբանտարկյալ ճանաչելու մասին»:
Պատգամավորը պատասխանեց.
«Հանձնաժողովում դեռ նման քննարկում չի եղել, ինչպես գիտեք դատավճիռը հրապարկվել է վերջերս, այսօր էլ առաջին աշխատանքային օրն է: Հանձնաժողովում քննարկվելիք հարցերում դա չի եղել, իմ անձնական տեսակետը կարող եմ հնչեցնել: Որպես քաղաքական գործիչ` համաձայն եմ Ձեր տեսակետի հետ, որպես իրավաբան` մի փոքր վերապահումով եմ մոտենում, դա բարդ գործընթաց է ենթադրում: Իմ մտահոգությունը հայտնել եմ` մասնավորոպես Շահեն Հարությունյանի վերաբերյալ»: