տուն Լուրեր «Իմ քայլում» որոշակի մտահոգություններ հնչել են պարոն Զեյնալյանի հետ կապված

«Իմ քայլում» որոշակի մտահոգություններ հնչել են պարոն Զեյնալյանի հետ կապված

141
0

«Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են պարոն Զեյնալյանի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ մտահոգությունները եղել են առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված։

«Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտահոգություն, հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այս համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»,- ասաց նա։